ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Մեզ մոտ բեսթսելլեր ասվածը հարաբերական է»

«Մեզ մոտ բեսթսելլեր ասվածը հարաբերական է»
25.01.2016 | 12:07

2015-ից մշակույթի նախարարությունն իրականացնում է նպատակային թարգմանությունների աջակցման ծրագիր` հայ գրականության հիմնադրամի հետ համատեղ: Խոսքն արտերկրի հրատարակիչների կողմից հրատարակվող հայերեն գրքերի թարգմանությանն օժանդակելու մասին է:

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում յոթ գրքի մեկնարկ է տրվել, երկուսն արդեն հրատարակվել են: Այսպես`Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները» կհրատարակվի եթովպերեն, անգլերեն կթարգմանվեն Կոմիտասի նամականին, «Սողոմոն Թեհլերյանը» և այլն: Ծրագիրն ընդգրկուն է, փոխնախարարի փոխանցմամբ` ապագայում նոր գրքեր կներառի իր մեջ:
Բայց եթե դրսում հետաքրքրության արժանի գրքերը սպառվում են հազարավոր օրինակներով, մեզ մոտ բեսթսելլեր ասվածը շատ հարաբերական է: Հրատարակվող գրքերի տպաքանակը 500 օրինակը գրեթե չի անցնում: Ի՞նչ է պետք խթանելու համար ընթերցանությունը, գրքի բիզնեսն` առհասարակ:
Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով` փոքր տպաքանակը անուղղակիորեն և ուղղակիորեն ազդում է գրքի հասանելիության վրա: Որովհետև փոքր տպաքանակը մեծ հաշվով անդրադառնում է գրքի արժեքի վրա: Իսկ մշակույթի նախարարության աջակցության ձևաչափը նպատակաուղղված է ինքնարժեքը նվազեցնելով` խնդրի լուծմանը նպաստելուն: Եթե հրատարակիչները, գրախանութներն իրեն կողմից ակտիվություն ցուցաբերեն, գրքի տպաքանակները կավելանան:
Հրատարակիչները համամիտ են, որ մեծ տպաքանակի դեպքում գիրքն ավելի էժան ու հասանելի կլինի ընթերցողին, բայց, մյուս կողմից, արհեստականորեն չեն կարող տպաքանակ ավելացնել: Որովհետև կան թանկ գրքեր, որ պահանջարկ են վայելում, և կան էժան գրքեր, որ առհասարակ չեն վաճառվում:
Այսպիսիով` գրող- ընթերցող-հրատարակիչ օղակը կարգավորելու համար շատ ավելի մեծածավալ ու բազմակողմանի գործընթացներ են պետք: Մի հարց առկախ է մնում, եթե մենք չենք կարողանում մեր երկրի սահմաններում կարգավորել գրքի շուկան` գիրքը հասցնել ընթերցողին կամ ընթերցողին մոտեցնել գրքին, ինչպե՞ս ենք թարգմանված գրքերը հասցնելու դրսի ընթերցողին: Հավանաբար ծրագրին մասնակից արտասահմանյան կազմակերպությունները գործը գլուխ կբերեն: Հավելենք, որ նպատակային թարգմանությունների աջակցման ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են ցեղասպանությանն առնչվող գրքերը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ